Թեստ, որը կստուգի Ձեր տրամաբանությունը․ ուշադիր նայեք նկարին և պատասխանեք 9 հարցի


Թեստ, որը կստուգի Ձեր տրամաբանությունը․ ուշադիր նայեք նկարին և պատասխանեք 9 հարցի
Օգոստոս 18 21:27 2017

Սովետական ժամանակների մանկական ամսագրերը բազմաթիվ հանելուկներ և գլուխկոտրուկների էին հրապարակում։ Առաջարկում ենք մտածել դրանցից մեկի շուրջ։
Ուշադիր նայեք նկարին և պատասխանեք 9 հարցի

Քանի՞ տուրիստ է ապրում ճամբարում։
Ե՞րբ են նրանք եկել այստեղ․ այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
Ինչո՞վ են նրանք եկել այստեղ։
Հեռո՞ւ է արդյոք ճամբարը մոտակա բնակավայրից։
Ո՞ր կողմից է փչում քամին․ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
Օրվա ո՞ր ժամն է հիմա։
Ո՞ւր է գնացել Շուրան։
Ո՞վ էր երեկ հերթապահ։ (Ասեք անունը)
Այսօր ո՞ր ամսի ո՞ր օրն է։







Պատասխաններ․
1․Քանի՞ տուրիստ է ապրում ճամբարում։
Չորս․։ Եթե ուշադիր նայեք՝ կնկատեք․ սպասքը 4 հոգու համար է նախատեսված, և հերթապահության ցուցակում 4 հոգու անուն է գրած։
2․Ե՞րբ են նրանք եկել այստեղ․ այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
Ոչ այսօր, դատելով վրանի և ծառի արանքում հյուսված սարդոստայնից, տղաներն եկել են մի քանի օր առաջ։
3․Ինչո՞վ են նրանք եկել այստեղ։
Նավակով․ ծառի կողքին թիեր կան։
4․Հեռո՞ւ է արդյոք ճամբարը մոտակա բնակավայրից։
Ոչ․ նկարի վրա կա հավ, նշանակում է, որ մոտակայքում բնակավայր կա։
5․Ո՞ր կողմից է փչում քամին․ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
Հարավից։ Վրանի վրա դրոշակ կա, որին նայով կարելի է որոշել՝ որ կողմից է փչում քամին։ Նկարի վրա կա ծառ․ մի կողմի ճյուղերն ավելի կարճ են, քան մյուս կողմինը։ Որպես կանոն ծառի ճյուղերը հարավային կողմում ավելի երկար են լինում։
6․Օրվա ո՞ր ժամն է հիմա։
Առավոտ։ Նախոր հարցից պարզեցին՝ որ կողմում են հյուսիսն ու հարավը, որ կողմում արևելքն ու արևմուտքը, և նայեք շողքերին, որոնք գցում են իրերը։
7․Ո՞ւր է գնացել Շուրան։
Թիթեռներ է բռնում։ Վրանի ետևում երևում է ցանցը։
8․Ո՞վ էր երեկ հերթապահ։ (Ասեք անունը)
Կոլյան։ Այսօր Կոլյան ինչ-որ բան է փնտրում «К» տառով ուսապարկի մեջ, Շուրան թիթեռ է որսում, իսկ Վասյան լուսանկարում է բնությունը (որովհետև «В» տառով ուսապարկի միջից երևում է տեսախցիկի եռոտանին)։ Նշանակում է՝ այսօր Պետյան է հերթապահ, իսկ երեկ, ըստ ցուցակի, Կոլյան էր հերթապահ։
9․Այսօր ո՞ր ամսի ո՞ր օրն է։
Օգոստոսի 8։ Դատելով ցուցակից, քանի որ այսօր հերթապահում է Պետյան, ապա ամսի 8-ն է։ Իսկ քանի որ ձմերուկ է դրված, հետևաբար օգոստոս ամիսը։