Համաշխարհային մաֆիայի «կնքահոր» ամենահայտնի արտահայտությունները


Համաշխարհային մաֆիայի «կնքահոր» ամենահայտնի արտահայտությունները
Օգոստոս 18 21:03 2017

Շատերը զգուշավոր են խաղում, որպեսզի չպարտվեն, սակայն զգույշ խաղացողները սովորաբար առաջինն են պարտվում:
Պատահական զուգադիպություններ չեն լինում:
Իրականում հիմարը հենց նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:
Արդյոք պետք է ներել թշնամուն։ Աստված կների նրան։ Մեր խնդիրը նրանց հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելն է:
Համբերության մեկ րոպեն 10 տարվա անհոգ կյանք կարող է ապահովել:

Արծիվը երբեք ճանճ չի որսում:
Ես պատրաստ եմ իմ 30 գանգստերներին փոխանակել մեկի հետ, ով կկարողանա հարցեր լուծել բանակցելով:
Անձնական՝ ոչինչ. սա ընդամենը բիզնես է:
Չկա առավել հեշտ բան, քան խոստումներ տալը:
Կարիք չկա թափ տալու դեռ չհասած խնձորենու ճյուղերը․ երբ խնձորը հասունանա, ինքնին կընկնի:

Օձը բնից միշտ ուրիշի ձեռքով հանիր։
Երեխա ժամանակ Աստծուց հեծանիվ էի խնդրում: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես ուղղակի գողացա հեծանիվն ու աղոթեցի, որ Աստված ների ինձ:
Երբեմն ականջ դիր հիմարներին, արժեքավոր մի բան կարող ես լսել նրանցից, սակայն երբեք մի՛ վիճիր նրանց հետ:
Ջրի խորությունը երբեք երկու ոտքով մի՛ ստուգիր։
Աշխարհը պատկանում է համբերատարներին։
Բարեկիրթ եղիր բոլորի, շփվող՝ շատերի, մտերիմ՝ միայն ընտրյալների և ընկեր՝ եզակիների հետ: