Իսպանիայի թագավորն ու վարչապետը մասնակցել են լռության րոպեին` նվիրված Բարսելոնայի զոհերի հիշատակին


Իսպանիայի թագավորն ու վարչապետը մասնակցել են լռության րոպեին` նվիրված  Բարսելոնայի զոհերի հիշատակին
Օգոստոս 18 19:12 2017

Իսպանիայի թագավոր Ֆելիպեն վարչապետ Մարիանո Ռախոյի հետ մասնակցել է լռության րոպեին՝ նվիրված երեկ Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ «Մենք չե՛նք վախենում»՝ բղավել է բազմությունը մեկ րոպե լռելուց հետո։ Այս մասին հայտնում է The Daily mail-ը։

Իսպանիայի թագավորական ընտանիքը դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը՝ նշելով, որ այն իրականացնողները մարդասպաններ են, հանցագործներ, որոնց չի հաջողվի ահաբեկել մարդկանց: «Ողջ Իսպանիան Բարսելոնան է»,- ասվում է հայտարարությունում։