Ինչո՞ւ են ՌԴ-ում առգրավել Հայաստանից տեղափոխված ձուկը. պարզաբանում է ՊԵԿ-ը


Ինչո՞ւ են ՌԴ-ում առգրավել Հայաստանից տեղափոխված ձուկը. պարզաբանում է ՊԵԿ-ը
Օգոստոս 18 17:22 2017

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Սոչիի օդանավակայանում Հայաստանից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջեւ բեռնափոխադրումներ եւ/կամ ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որեւէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկրների միջազգային օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ: Հետեւաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձեւակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից»:



loading...