Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում. դատարանը բավարարեց ՔԿՎ միջնորդությունը


Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում. դատարանը բավարարեց ՔԿՎ միջնորդությունը
Օգոստոս 18 17:18 2017

 

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 18-ին, բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը՝ ռուսական դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ. Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում:

ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: