Սամուրայի սրով զինված տղամարդը փորձել է ներխուժել Թայվանի նախագահական պալատ


Սամուրայի սրով զինված տղամարդը փորձել է ներխուժել Թայվանի նախագահական պալատ
Օգոստոս 18 16:00 2017

Սամուրայի սրով զինված տղամարդը փորձել է ներխուժել Թայվանի նախագահական պալատ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու ճանապարհին կանգնած ոստիկանն ուսի հատվածում վնասվածք է ստացել, սակայն չի նահանջել և ի վերջո զինաթափել է հարձակվողին: Այժմ վիրավոր ոստիկանը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Հարձակվողը ձերբակալվել է. նա հարցաքննվում է:

Հարձակվողի դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Հայտնի է, որ նա գողացել է սուրը, որով փորձել է ներխուժել պալատ:

Հայտնի է, որ Թայվանի ղեկավարը Ժողովրդավարական առաջադեմ կուսակցության ներկայացուցիչ Ցայ Ինվենն է: Նա կողմ է արտահայտվում կղզու անկախությանը և Թայվանի հանրապետության հռչակմանը, ինչպես նաև քննադատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ապագա մերձեցման քաղաքականությունը: