Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան


Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան
Օգոստոս 18 15:47 2017

Այսօր՝ օգոստոսի 18-ին վաղ առավոտյան Շվեդիայից Երևան է վերադարձել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Նիկշա Բավցևիչի գլխավորած թիմն այսօր 18։00-ին մարզում կանցկացնի ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում, որտեղ օգոստոսի 19-ին ընտրանին հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը սկսվելու է ժամը 20։00-ին։ Մուտքն ազատ է



loading...