Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ


Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
Օգոստոս 18 15:30 2017

Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է Թուքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին Իզմիրում անցկացվող 86-րդ միջազգային բազմաոլորտ ցուցահանդեսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,-ասել է Զեյբեկչին։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցած տարվա ապրանքաշրջանառության ծավալի 30 տոկոս աճը դեռևս միայն սկիզբն է։



loading...