Յուրա Մովսիսյանը չի վերադառնա Եվրոպա


Յուրա Մովսիսյանը չի վերադառնա Եվրոպա
Օգոստոս 18 16:30 2017

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կմնա «Ռեալ Սոլթ Լեյքում» մինչև 2018 թվականի հունվարը։ 29-ամյա հարձակողով հետաքրքրված էր Պրահայի «Սլավիա» ակումբը․ ինչ-ինչ պատճառներով գործարքը չկայացավ:

Հարձակվողի գործող պայմանագիրը լրանում է 5 ամսից, այդ իսկ պատճառով «Ռեալ Սոլթ Լեյթ» ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի» կամ «Սան Խոսե Էրթքվեյքս»: Նշեն սակայն, որ ամերիկյան այս թիմերը հայտարարել էին, որ հետաքրքրված չեն Մովսիսյանով։

2017 թվականի մրցաշարերում Մովսիսյանը մասնակցել է 23 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ։