Ադրբեջանցիները հատուկծառայությունների ուշադրությունը հրավիրել են Քարդաշյանի կոսմետիկայի վրա


Ադրբեջանցիները հատուկծառայությունների ուշադրությունը հրավիրել են Քարդաշյանի կոսմետիկայի վրա
Օգոստոս 18 16:15 2017

Ադրբեջանում անհանգստացած են Քարդաշյան քույրերի KKW ապրանքանիշի կոսմետիկայի ազատ վաճառքով։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Վերջին շրջանում Instagram-ի ադրբեջանական հատվածի կոմերցիոն էջերում ակտիվորեն գովազդվում է KKW-ի արտադրանքը, որը կարելի է ձեռք բերել ազատ հասանելիությամբ։

Տեղի ԶԼՄ-ները հարց են բարձրացնում այն մասին, թե ինչպես է այդ կոսմետիկան հայտնվում Ադրբեջանում և ինչու են այդ դեպքում երկրի անվտանգության ուժերն աչք փակում բրենդի սեփականատերերի հայկական ծագման վրա։

Նշվում է նաև, որ Քարդաշյան ընտանիքի կոսմետիկան պետք է արգելվի երկրում, քանի որ դրա վաճառքից ստացված եկամուտները հետագայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։