Մեծ Բրիտանիայում մայրը դատապարտվել է ավելի քան 1 տարվա ազատազրկման՝ տակդիրը փոխելու ժամանակ երեխայի ոտքերը կոտրելու համար


Մեծ Բրիտանիայում մայրը դատապարտվել է ավելի քան 1 տարվա ազատազրկման՝ տակդիրը փոխելու ժամանակ երեխայի ոտքերը կոտրելու համար
Օգոստոս 18 18:17 2017

Ուելսում երիտասարդ մայրը դատապարտվել է 1 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ երեխայի տակդիրը փոխելու ժամանակ փոքրիկի ոտքերը կոտրելու համար:

Ինչպես նշում է metro.co.uk կայքը, տակդիրը փոխելու ժամանակ երեխան անհանգիստ է եղել, անընդհատ այսուայն կողմ է շարժվել: Անզգույշ մայրն այնքան կոպիտ է բռնել երեխայի կոճերից, որ փոքրիկի դեռևս թույլ ոտքերը կոտրվել են:

Հինգ օր հետո երեխայի կոտրվածքները հերթական ստուգումներից մեկի ժամանակ հայտնաբերել է մանկաբույժը, ինչից հետո երեխային անհապաղ հոսպիտալացրել են:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ մայրը, ենթադրաբար, չափազանց կոպիտ է եղել, քանի որ ոտք կոտրելը՝ նույնիսկ երեխայի դեպքում, այդքան էլ հեշտ բան չէ:

Բացի այդ, կինը ծնողներից թաքցրել է երեխային վնասելու փաստն ու հրաժարվել բժիշկներին կոտրվածքների վերաբերյալ որևէ բան պատմել: Փոխարենը՝ նա ասել է, որ փոքրիկն ինքն է կոտրել ոտքերը ճոճաթոռի մեջ գտնվելու ժամանակ:

Հայտնի է, որ կինն այլ երեխաներ էլ ունի, սակայն նրանց ավելի վաղ խնամակալության են վերցրել խնամակալության ծառայության աշխատակիցները:



loading...