Վրաստանը կրկին Ուկրաինայից պահանջել է արտահանձնել Սաակաշվիլիին


Վրաստանը կրկին Ուկրաինայից պահանջել է արտահանձնել Սաակաշվիլիին
Օգոստոս 18 18:30 2017

Վրաստանի դատախազությունն ուկրաինական դատախազությանը երկրի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման հերթական պահանջն է ուղղել, գրում է korrespondent.net-ը:

«Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի գլխավոր դատախազությունն ուկրաինական կողմին Վրաստան նրա արտահանձնման մասին իրավական դիմում է ուղարկել: Երկու երկրների դատախազություններն ակտիվ համագործակցում են»,- ասված է Վրաստանի դատախազության հայտարարությունում:

Ուկրաինական կողմը բազմիցս մերժել է Վրաստանին Սաակաշվիլիի արտահանձնման հարցում:

Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Սաակաշվիլիի դեմ հարուցված է չորս քրեական գործ, և Թբիլիսին պահանջելու է նրա արտահանձնումը ցանկացած երկրից, որտեղ էլ նա որոշի մեկնել: