Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել


Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել
Օգոստոս 18 18:45 2017

Թուրքիայի Ադանա նահանգում անհասկանալի պատճառներով ամերիկյան անօդաչու սարք է ընկել:

Այս մասին հայտնում է թուրքական Habertürk-ը:

Ադանայի նահանգապետի հաղորդմամբ`սարքն ընկել է նահանգի Ջեյհան շրջանում:

Անօդաչու սարքի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:



loading...