Գյումրիում երիտասարդ հարսը փորձել է ինքնասպան լինել


Գյումրիում երիտասարդ հարսը փորձել է ինքնասպան լինել
Օգոստոս 18 12:28 2017

Նախօրեին Գյումրիում երիտասարդ հարսը ինքնասպանության փորձ է կատարել:

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ 23-ամյա կինը, ինքնապան լինելու նպատակով, խմել է մեծ քանակությամբ մկնդեղ:

Կինը սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է կատարվում: