ՌԴ «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները Խոսրովի արգելոցի տարածքում. ՀՀ ԱԻՆ


ՌԴ «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները Խոսրովի արգելոցի տարածքում. ՀՀ ԱԻՆ
Օգոստոս 18 15:22 2017

Օգոստոսի 18-ին վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ: