«Ժողովուրդ». Կրթության պետական տեսչության պետին «հրահանգել են» արձակուրդի դիմում գրել, ապա զգուշացրել, որ աշխատանքի հետ չի գալու


«Ժողովուրդ». Կրթության պետական տեսչության պետին «հրահանգել են» արձակուրդի դիմում գրել, ապա զգուշացրել, որ աշխատանքի հետ չի գալու
Օգոստոս 18 10:36 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն 3 օր է, ինչ արձակուրդում է:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Թերթը, միաժամանակ, հիշեցնում է. «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել»: