Խոսրովի անտառի օդային հետախուզություն է իրականացվում, որով կորոշվեն հետագա քայլերը. ԱԻՆ


Խոսրովի անտառի օդային հետախուզություն է իրականացվում, որով կորոշվեն հետագա քայլերը. ԱԻՆ
Օգոստոս 18 10:33 2017

Օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:



loading...