«Հրապարակ». ՀՎԿ-ում քննարկվել է Վանաձորի ավագանու նիստերին մասնակցելու հարցը, բոյկոտը կշարունակեն


«Հրապարակ». ՀՎԿ-ում քննարկվել է Վանաձորի ավագանու նիստերին մասնակցելու հարցը, բոյկոտը կշարունակեն
Օգոստոս 18 10:20 2017

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության՝ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են: Այս մասին ՀՎԿ անդամ Հասմիկ Խլոպուզյանը հայտնել է «Հրապարակին»:

Թերթը, մասնավորապես, գրում է. «Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասաց. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ է, շարունակվելու է բոյկոտը: Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»: