Oգոստոսի 18-ի աստղագուշակ


Oգոստոսի 18-ի աստղագուշակ
Օգոստոս 18 01:01 2017

Խոյ

Խոյերի արարքների և ճաշակների վրա այսօր զգալիորեն ազդում է տան, ընտանիքի, ազգականների և հին ծանոթների հետ կապվածությունը: Կարող են իրենց մասին հիշեցնել վաղ տարիքում ձեռք բերած սովորությունները: Բնական կլինի տանը կամ աշխատավայրում հարմարավետության բարձրացման, մտերիմների համար հաճելի բան անելու ցանկությունը: Կենցաղային կամ ներաշխատանքային հարցերով խորհրդակցությունների համար ավենալավ ժամանակն օրվա սկիզբն է:

Ցուլ

Ցուլերին սպասվում են լավ նորություններ, ավելի հարմար պայմաններ: Ուշադրության կենտրոնում կլինեն տանը կամ այլ մերձավոր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները: Աճում է շփվողականությունը, հատկապես դրան տրամադրող ոչ պաշտոնական մթնոլորտում: Ջերմ զգացմունքները և իսկական համակրանքները կարող են արտահայտվել կրկնապատկված հոգատարության, շռայլության, հյուրընկալության դրսևորումներում:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը դրդում է բյուջեի գերազանցման: Գնումները կարող են վերածվել մասշտաբային գործողության, հատկապես, եթե ունեք հարուստ երևակայություն և քմահաճույքները բավարարելու համար միջոցներ: Փողերը կարող են ծախսվել բազմաթիվ մանրուքների վրա կամ ներդրվել կարևոր նախագծում: Օգուտը կարող է երկրորդ պլան մղվել՝ տեղը զիջելով գեղագիտական կարիքներին: Հնարավոր են շռայլ ծախսեր երեխաների և սիրելիների համար:

Խեցգետին

Խեցգետիններին օրն ավելի շռայլ կդարձնի, սիրառատ, հյուրընկալ, սենտիմենտալ: Հետաքրքրությունների կենտրոնը կարող է դառնալ ընտանիքը կամ սեփական կարիքներն ու քմահաճույքները: Օրն ուժգնացնում է հոգեբանական և կենցաղային հարմարավետության ձգտումը, բացում է ախորժակները: Հնարավոր է մեծ ուշադրություն սպասեք ձեր պահանջմունքների, քմահաճույքների և երևակայությունների նկատմամբ:

Առյուծ

Առյուծներն այսօր իրենց լավ կզգան տանը: Հաջողության արտաքին նշանները կարող են այնքան կարևոր չլինել, որքան զգացմունքային մթնոլորտը և կենցաղային հարմարավետությունը, սիրո, հոգատարության, կապվածության, վստահության վկայությունները: Ցանկացած միջավայրում՝ ներառյալ ընկերական, մասնագիտական, կարևոր է յուրային լինել: Խորը ապրումները կամ սրտին մոտ հիշողությունները կարող են ծախսերի համար խթան դառնալ:

Կույս

Կույսերն այսօր առաջ են նայում լավատեսությամբ, ինչը չի խանգարի վայելել ներկա րոպեն և դրա հետ կապված դրական պահերը: Օրվա բարեհաջող զգացմունքային մթնոլորտը նպաստում է տրամադրության բարձրացմանը, երբեմնի զգացմունքների և համակրանքների վերակենդանացմանը, հաճելի անսպասելի բացահայտումներին, կանխավճարի, փոխհատուցման, բարոյական աջակցության ստացմանը: Հաջող պահ է ժամադրության, նվերի ընտրության համար:

Կշեռք

Կշեռքները կարող են կորցնել սեփական զգացմունքների նկատմամբ վերահսկողությունը, համակվել ինչ-որ քմահաճույքով կամ գաղափարով: Օրվա ընթացքում կարող է աճել անհանգստությունը: Նպատակի ընտրության վրա կարող են ազդել սիրային, ֆինանսական կամ մասնագիտական հավակնությունները, ղեկավարության հետ անձնական հարաբերությունները: Հնարավոր է կախվածություն ընտանեկան արժեքներից:

Կարիճ

Կարիճները կարող են անցկացնել անձնական, ստեղծագործական կամ տոնական բնույթի ցանկացած միջոցառում: Օրվա մթնոլորտը սնում է ոգևորությունը և հավատը, հիմքեր է տալիս հուսալու մոտ ժամանակում իրավիճակի արմատական լավացման: Հնարավոր է հուզմունքի պահ ապրեք ծանոթ վայրերում ճանապարհորդելիս, նախկին ընկերների հետ հանդիպելիս: Երջանիկ պատահականությունը կօգնի հաղթահարել խոչընդոտները:

Աղեղնավոր

Աղեղնավորների շարժառիթներն այսօր ազնվական, մարդասիրական բնույթ են կրում, նպատակ են հետապնդում հոգ տանել ոչ միայն իրենց, այլև այն ամենին, ինչն արժեք է և սրբություն: Շատերը պատրաստ կլինեն արկածախնդրության գնալ հանուն սիրո, շահույթի, ապագայի, ընտանեկան բարեկեցության, նախագծի բարգավաճման: Միևնույն ժամանակ, միտում կա չափից դուրս շատ կամ անհնարին բանի սպասելու, հույսը վերին ուժերի վրա դնելու:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր փոխկապակցված են հաջողության և ճանաչվածության հասկացությունները: Հեղինակությունը, կարիերան և անձնական երջանկությունը կախված կլինեն ոչ միայն ձեզանից, այլև ուրիշներից՝ հատկապես նրանց հետ զգացմունքային և հոգևոր կապից: Ուժերի բաշխման մեջ առանցքային դեր կունենա ձեր գործընկերը, հովանավորը, ղեկավարը, ազգականը, կուռքը, կարևոր հաճախորդը:

Ջրհոս

Ջրհոսներին օրը դրդում է հոգի դնել նրանում, ինչն արժեք ունի: Կարող է արժեքավոր լինել անհրաժեշտ միջավայրում կամ հարգարժան մարդու աչքին յուրային լինելու ցանկությունը: Էական գործողությունները կկատարվեն զգացմունքային ոգևորության ալիքի վրա, հայրենասիրական տրամադրությունների, այս կամ այն քաղաքական, գիտական, ստեղծագործական հայացքերի ազդեցության տակ: Եթե շատ հավակնոտ չեք, ձեր հոգատարության առարկան կարող է դառնալ մտերիմ անձնավորությունը:

Ձկներ

Ձկներին օրը դրդում է զգացմունքային էկզալտացիայի: Հնարավոր է վերադարձ նախկին հետաքրքրությանը: Հոգևոր վերելքը և հույսերի վերակենդանացումը կարող են հանգեցնել ոչ միայն վառ ապրումների շղթայի, այլև խաղի, արկածախնդրության, ռիսկային գործողության, որում հնարավորություն ունեք ստանալու գլխավոր մրցանակը: Ձեզ կարող է անսպասելի հաջողություն սպասվել սիրո մեջ, հաղթանակ՝ ստեղծագործության մեջ: