Բարսելոնայի ահաբեկչությունից հետո 80 մարդ է տեղափոխվել հիվանդանոց


Բարսելոնայի ահաբեկչությունից հետո 80 մարդ է տեղափոխվել հիվանդանոց
Օգոստոս 18 00:41 2017

Բարսելոնայի հիվանդանոցում 80 մարդ է բուժօգնություն ստանում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Այս մասին հայտնել է Կատալոնիայի տարածքային կառավարության ղեկավար Կառլես Պուինգդեմենտը: Նրա խոսքով՝ վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

CNN-ի հաղորդմամբ Facebook սոցիալական ցանցն ակտիվացրել է անվտանգության ստուգման ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Բարսելոնայում գտնվողներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 60 վիրավորի մասին: