ԻՊ ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը


ԻՊ ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը
Օգոստոս 18 00:09 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ստանձնել է Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Lenta.ru-ն հղում անելով Reuters-ին:

Հինգշաբթի Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։ Զոհվել է 13 մարդ, կա 80 վիրավոր: Հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ կասկածյալ սպանվել՝ ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում:



loading...