Բարսելոնում մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի


Բարսելոնում մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի
Օգոստոս 17 23:10 2017

Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպիտակ Ford Focus ավտոմեքենայի ուղևորները փախուստի են դիմել մեքենայի սրահից՝ կրակոցներ արձակելով ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած հանցագործներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, արդյոք դա կապակցված է այն ահաբեկչության հետ, որն ավելի վաղ տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում։