Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները


Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները
Օգոստոս 18 03:29 2017

Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին օգոստոսի 17-ին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հացազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ապամոնտաժված է 2 հազար 389 հուշարձան, դրանցից հազար 320-ը Լենինի հուշարձաններն են: Մեր տեղեկատվությամբ՝ Լենինն այլեւս չկա քաղաքներում՝ այն տարածքում, որը վերահսկում է Ուկրաինան»,- ասել է նա: Վյատրովիչի խոսքով՝ ինչ-որ հուշարձաններ կարող են տակավին մնացած լինել Ուկրաինայի որոշ գյուղերում կամ էլ ձեռնարկություններում:
Այսպես կոչված ապակոմունիզացման մասին օրենքն Ուկրաինայում գործում է 2015 թվականի մայիսից: Այն ենթադրում է, մասնավորապես, խորհրդային հուշարձանների ապամոնտաժում եւ տեղագրական այն օբյեկտների վերանվանում, որոնք անվանված են խորհրդային պետական գործիչների պատվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...