ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով երեխաներ են մահացել


ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով  երեխաներ են   մահացել
Օգոստոս 18 00:20 2017

ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցայի օդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Հարվածների հետևանքով 6 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` մահացածների թվում եղել է 3 երեխա: Կոալիցիան արդեն 2 օր է ավիահարվածներ է հասցնում Դեյր-Զորի ուղղությամբ: Տասնյակ տներ ավերվել են: