Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել


Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել
Օգոստոս 17 23:54 2017

Քլոե Քարդաշյանն իր Snapchat-ում նոր տեսանյութ է հրապարակել, որի միջոցով ցույց է տվել սիրելիի՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի կողմից մատուցած նվերը, որն է հայկական զինանշանով կախազարդ.

«Նայեք իմ Հայկական զինանշանին, իմ սերը սա ինձ համար է պատրաստել»,- տեսանյութը մակագրել է հայազգի աստղը:

 

Հիշեցնենք, որ մինչ այս Քլոե Քարդաշյանը, իր Instagram-ում հրապարակելով իր և Տրիստանի լուսանկարը, հայերենով սեր էր խոստովանել նրան՝ գրելով «Իմ սեր»:



loading...