Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում


Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում
Օգոստոս 17 22:26 2017

Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ մխրճված փիքափի դեպքից հետո Բարսելոնայի ռեստորաններից մեկը ներխուժած երկու զինված անձինք, ենթադրաբար, պատանդներ են պահում: Այդ մասին հաղորդում է El Periodico-ն:

Ավելի վաղ Vanguardia թերթը, վկայակոչելով TV3 հեռուստաընկերությանը, տեղեկացրել էր, որ Բարսելոնայում ողբերգության մեղավորները բարիկադավորվել են թուրքական ռեստորանում:

Այդ տեղեկատվությունը պաշտոնական չէ, սակայն այն ներկայացրել է ոստիկանության աշխատակիցը: Նրա տեղեկություններով, նրանք զինված են:

Դեպքի հետևանքով զոհվել է 1-2 մարդ, ավելի քան 20-ը ստացել մարմնական տարբեր աստիճան վնասվածքներ:

Տեղի ունեցած ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչություն: