Տավուշի մարզում այրված մեքենայի մեջ հայտնաբերված մոխրացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր. Aravot.am


Տավուշի մարզում այրված մեքենայի մեջ հայտնաբերված մոխրացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր. Aravot.am
Օգոստոս 17 22:09 2017

ԱԻՆ-ը հաղորդել է՝ օգոստոսի 17-ին, ժամը 17-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանից Aravot.am-ի տեղեկացանք, որ «ՎԱԶ-2106» ամբողջովին այրված ավտոմեքենայում հայտնաբերված, Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, շարքային: Նա անչափահաս երկու երեխաների հայր էր:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում