Կոուտինյոն դեռ չի կարող խաղալ.Կլոպ


Կոուտինյոն դեռ չի կարող խաղալ.Կլոպ
Օգոստոս 17 21:53 2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի հասկանում, թե ինչու է կատալոնական «Բարսելոնայի» մենեջեր Պեպ Սեգուրան հայտարարել, որ «կապտանռնագույնները» մոտ են Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելուն:

«Կոոտինյոն առաջիկա խաղում մեզ չի օգնի: Խնդիրները նույնն են: Ինչ վերաբերում է Սեգուրայի խոսքերին, ապա ես չեմ կարող դա մեկնաբանել:

Չգիտեմ, թե ինչ-որ մեկն ինչո՞ւ է այդպիսի բան ասել: Սեգուրայի հետ երբեք չեմ հանդիպել: Մենք ոչ մի նոր տեղեկություն չունենք: Միշտ չէ, որ կարող ես հարյուր տոկոսով ճիշտ խոսել»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն: