Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ է Թրամփի պաշտոնազրկմանը


Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ է Թրամփի պաշտոնազրկմանը
Օգոստոս 17 21:23 2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման դեմ հանդես եկող ամերիկացիների բաժինը կազմում Է 53 տոկոս. այդ նախաձեռնության կողմնակիցները կազմում են բնակչության 40 տոկոսը: Դա ցույց Է տվել Կրոնների ուսումնասիրման հանրային ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության (Public Religion Research Institute, PRRI) անցկացրած հարցումը:

Հուլիսի վերջին նախագահի պաշտոնաթողության կողմնակիցների եւ հակառակորդների թիվը, USA Today թերթի եւ iMediaEthics պորտալի հարցման համաձայն, հավասար Էր՝ 42-ական տոկոս:

Հարցման մասնակիցների գրեթե կեսը (49 տոկոսը) կարծում Է, որ Թրամփը խախտել Է Սահմանադրությունը՝ կատարելով նախագահի պարտականությունները:

Գործող նախագահը ժողովրդականությամբ զգալիորեն զիջում Է ամերիկացի մյուս հանրապետական առաջնորդներին: Օրինակ, ԱՄՆ-ի այն բնակիչների բաժինը, որոնք դրական են գնահատում Ջորջ Բուշ-կրտսերին, կազմում Է 53 տոկոս: Թրամփի համար համապատասխան ցուցանիշը 38 տոկոս Է:

Հարցումն ԱՄՆ-ի ավելի քան երկու հազար քաղաքացիների շրջանում անցկացվել Է օգոստոսի 2-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների անճշտությունը կազմում Է 2,7 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: