Բարսելոնայի նախագահ. Շնորհակալություն Պաուլինյոյին, որ ընդունեց մեր առաջարկը


Բարսելոնայի նախագահ. Շնորհակալություն Պաուլինյոյին, որ ընդունեց մեր առաջարկը
Օգոստոս 17 19:35 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյի մասին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» Պաուլինյոն հանդես կգա 15 համարի խաղաշապիկով:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պաուլինյոյին, որ ընդունեց «Բարսելոնայի» առաջարկը: Շնորհակալություն նաև նրա ջանքերի համար, որպեսզի ակումբը կարողանա ավարտին հասցնել բանակցությունները:

Պաուլինյոն այն ֆուտբոլիստն է, ում թիմում էին ցանկանում տեսնել մեր ակումբի բոլոր մարզիչները»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերում «Sport.es»-ը: