Երևանի քաղաքապետարանի դիմացի շենքի բակում հրդեհ է բռնկվել


Երևանի քաղաքապետարանի դիմացի շենքի բակում հրդեհ է բռնկվել
Օգոստոս 17 18:36 2017

Արգիշտի 11 հասցեում՝ բնակելի շենքի դիմաց հրդեհ է բռնկվել: Շենքը գտնվում է Երևանի քաղաքապետրանաի դիմացի հատվածում: Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ միացմամբ հրդեհից կադրեր է հեռարձակել:

Այս պահի դրությամբ դեռևս հրդեհի պատճառները հայտնի չեն, միայն նկատելի է, որ հրդեհը շենքի բակում է:

Տեղում արդեն աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: