Ներկայացվել է Nokia-ի ամենաթանկարժեք սմարթֆոնը


Ներկայացվել է Nokia-ի ամենաթանկարժեք սմարթֆոնը
Օգոստոս 17 18:30 2017

HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին այն ընկերության ամենաթանկարժեք եւ արտադրողական հեռախոսն է, փոխանցում է Lenta-ն:

Nokia 8-ն ունի 5,3-դյույմանոց IPS դիասփլեյ 2560x1440 կետերի թույլատրելիությամբ, պաշտպանված Gorilla Glass 5 ապակիով: Կրկնակի խցիկը կազմված է գունավոր եւ մոնոքրոմ սենսորներից՝ 13 մեգապիքսել թույլատրելիությամբ եւ օտիկակական կայունացմամբ: Դրանից բացի, այն ունի փուլային ավտոֆոկուս, ինֆրակարմիր հեռաչափ եւ երկտոն բռնկում:

Nokia 8-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը միաժամանակ ճակատային եւ հիմնական խցիկներով համացանցում հեռարձակում կատարելու հնարավորությունն է: Սա Android-ով աշխատող առաջին սմարթֆոնն է, որ Zeiss օպտիկա եւ ծավալուն ձայնի ձայնագրման Nokia OZO Audio գործառույթի աջակցություն ունի:

Սմարթֆոնը ստացել է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր՝ 4 գիգաբայթ օպերատիվ եւ microSD քարտի միջոցով 64 գիգաբայթ ներդրված հիշողությամբ: