Տվերցի տեսուչները Մառա Բաղդասարյանի նկատամբ վեց վարույթ են ընդունել


Տվերցի տեսուչները Մառա Բաղդասարյանի նկատամբ վեց վարույթ են ընդունել
Օգոստոս 17 17:54 2017

Տվերում դատական տեսուչները սկանդալային հայտնի Մառա Բաղդասարյանի նկատմամբ վեց վարույթ են շրջանառության մեջ դրել։ Պարտադիր աշխատանքների տեսքով պատիժը նա կկրի արդեն նոր բնակության նոր վայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անցյալ շաբաթ աղբյուրը հայտնեց, որ Մոսկվայի դատական մարմինները Բաղդասարյանի վերաբերյալ նյութերը փոխանցել են տվերցի գործընկերներին, որովհետեւ կինը փոխել է բնակության վայրը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 700 ժամ պարտադիր աշխատանքները նա կիրականացնի Տվերի գրադարանում։

Տեսուչները, սակայն, չեն հայտնել, թե պատիժը կրելիս Բաղդասարյանը ո՞ր ոլորտում կաշխատի։



loading...