Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի


Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Օգոստոս 17 17:47 2017

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:

shamshyan.com-ի փոխանցմամբ, Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։ Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։