«Սեւան» ՔԿՀ-ում թմրանյութով կապոց են գտել՝ կպչուն ժապավենով էլեկտրոդին ամրացված


«Սեւան» ՔԿՀ-ում թմրանյութով կապոց են գտել՝ կպչուն ժապավենով էլեկտրոդին ամրացված
Օգոստոս 17 15:50 2017

Օգոստոսի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հսկիչ-արահետային գոտուց հայտնաբերել են էլեկտրոդի վրա կպչուն ժապավենով ամրացված կապոց, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածով լցված, ընդհանուրը 29 գրամ քաշով 10 փաթեթներ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: