Կիևն Այվազովսկու նկարների միջազգային հետախուզում է հայտարարել


Կիևն Այվազովսկու նկարների միջազգային հետախուզում է հայտարարել
Օգոստոս 17 15:49 2017

Ուկրաինան երկրի Թանգարանային հիմնադրամի մի քանի տասնյակ նկարների, այդ թվում Այվազովսկու աշխատանքների միջազգային հետախուզում է հայտարարել։ Դրանք Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո ապօրինաբար փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանին։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Հաղորդվում է, որ XVIII—XIX դարերի 52 նկարներ, որոնք 2014 թվականի մարտին անօրինական կերպով փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանին, պետական և միջպետական հետախուզման մեջ են Ինտերպոլի գծով։

Հետախուզվող նկարների թվում են Այվազովսկու, Իսահակ Լևիտանի, Իվան Շիշկինի և այլոց աշխատանքները։ Դրանց մոտավոր արժեքը, ուկրաինական կողմի կարծիքով՝ կազմում է 1 մլն 324 հազար դոլար։