Ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 15-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց


Ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 15-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց
Օգոստոս 17 15:31 2017

Օգոստոսի 17-ին, ժամը 14.42-ին օդանավն իրականացնում է 15-րդ թռիչքը: ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ, ժամը 12:57-ին՝ 14-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: