Քիմ Քարդաշյանն ու Ռոբերտ Դե Նիրոն Հոլիվուդում կմասնակցեն Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացմանը


Քիմ Քարդաշյանն ու Ռոբերտ Դե Նիրոն Հոլիվուդում կմասնակցեն Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացմանը
Օգոստոս 17 15:25 2017

Ռեալիթի շոուի ամերիկահայ հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանն ու Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում կմասնակցեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանը։

Շանսոնյեին նվիրված պատվո աստղը կդառնա թվով 2618-րդը: Այն կտեղադրվի պատմական Pantages թատրոնի մոտակայքում:

Փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում։ Դրա ստեղծման գաղափարը ծնվել է 1953 թվականին, առաջին աստղը պատկանում է Փրեսթոն Ֆոսթերին։



loading...