«Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես». Պապիկյանը ներկայացրել է «հայհոյախառն» ու «սպառնալիքներով լի» նամակները (տեսանյութ)


«Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես». Պապիկյանը ներկայացրել է «հայհոյախառն» ու «սպառնալիքներով լի» նամակները (տեսանյութ)
Օգոստոս 17 14:01 2017

«Հասկացա, որ ՀՔԾ-ի համար կարևոր է եղել ոչ թե իմ կողմից բարձրացրած խնդիրը, այլ ավելի կարևոր է եղել, որ փորձեն ցույց տան, որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել»: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես էր եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

Ա. Պապիկյանը նաև կարդաց այն «հայհոյախառն» և «սպառնալիքներով լի» նամակները, որոնք Էմմա Սահակյան անունով ֆեյսբուքյան «կեղծ» օգտատերն ուղարկել է իրեն:

Նա չներկայացրեց այն հայհոյանքները, որոնք կային նամակներում, բայց թույլ տվեց լրագրողներին կարդալ դրանք:

Նրա խոսքով՝ այդ կեղծ օգտատերն ամիսներ շարունակ գործում է, կոնկրետ նույն օգտատերն առաջին նամակը ստացել է մայիսի 11-ին, որին որևէ կերպ չի արձագանքել, իսկ երկրորդը՝ օգոստոսի սկզբին, որից հետո մտածել է՝ գուցե իմաստ կա դիմել ՀՔԾ, քանի որ դա ոչ միայն իրեն է վերաբերել, այլև իր ընտանիքի անդամներին. «Առաջին նամակն ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ՝ «Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես»:

Իսկ վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»:

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի