Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք


Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք
Օգոստոս 17 13:17 2017

Օգոստոսի 17-ին, ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:
Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: