Կառավարությունը հաստատեց. սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվում է


Կառավարությունը հաստատեց. սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվում է
Օգոստոս 17 11:58 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշելց, թե  «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

«Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին չհայտարարվեց ոչ աշխատանքային:



loading...