ՌԴ «ԻԼ-76» ինքնաթիռը Խոսրովի անտառում հետմարման աշխատանք է իրականացնում՝ 12-րդ թռիչքով


ՌԴ «ԻԼ-76» ինքնաթիռը Խոսրովի անտառում հետմարման աշխատանք է իրականացնում՝ 12-րդ թռիչքով
Օգոստոս 17 11:01 2017

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:



loading...