Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում օդային հետախուզություն է իրականացվում


Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում օդային հետախուզություն է իրականացվում
Օգոստոս 17 06:30 2017

Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:

Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:

Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա: