Ամերիկուհին կորել է անտառում և մեկ ամիս սնվել հատապտուղներով ու սնկերով


Ամերիկուհին կորել է անտառում և մեկ ամիս սնվել հատապտուղներով ու սնկերով
Օգոստոս 17 00:50 2017

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի 25-ամյա բնակչուհին կորել և մեկ ամիս անց հայտնաբերվել է ավտոմայրուղու մոտ. նրա մաշկը պատված է եղել կտրվածքներով և միջատների խայթերով: Ուսանողուհին մեկ ամիս սնվել է հատապտուղներով և վայրի սնկերով:

Big Picture-ը գրում է, որ Լիզա Թերիսը փախչել է երկու տղամարդուց և կորել Ալաբամա նահանգի անտառներից մեկում: Ոստիկանների խոսքով՝ այդ գիշեր 31-ամյա Մենլի Դևիսը և 36-ամյա Ռենդալ Օսվալդը ներխուժել են Միդուելում գտնվող որսորդական տնակ, սակայն Լիզան չի ցանկացել ապօրինի ներխուժման մասնակից դառնալ և փախել է անտառ:

Շերիֆի խոսքով՝ գիշերն աղջիկը փախչելուց հետո գնացել է անտառ և կորել:

«Հուլիսի 23-ին նա անհայտ կորած է հայտարարվել, իսկ նրան ուղեկցող տղամարդիկ հարցաքննվել են այս կապակցությամբ», - պատմել է Շերիֆը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիզան արդեն վերադարձել է տուն, սակայն դեռևս տառապում է վայրի բնության պայմաններում երկար ժամանակ ապրելու հետևանքներից:

«Նա շատ թուլացած և հյուծված է, ցավեր և բազմաթիվ վնասվածքներ ունի», – պատմել է նրա քույրը:



loading...