Ինչպես ազատվել թևատակերի ճարպից. արդյունավետ միջոց


Ինչպես ազատվել թևատակերի ճարպից. արդյունավետ միջոց
Օգոստոս 16 22:41 2017

Սովորաբար, թևատակերի տգեղ ծալքերի պատճառն ավելորդ քաշն է լինում: Ձեզ կներկայացնենք այդ պրոբլեմատիկ հատվածի ավելորդ ճարպերից ազատվելու մի արդյունավետ միջոց:
Հատուկ վարժություները կօգնեն այրել ավելորդ ճարպերը: Այդ վարժությունները կատարելու համար ձեզ պետք կգան. Միջին չափի ռետինե գնդակ և սրբիչ: Այս համալիր վարժությունների օգնությամբ դուք կազատվեք թևատակերի տհաճ ծալքերից՝ երեք շաբաթում:


Ինչպես ազատվել թևատակերի ճարպից


1 Գնդակի սեղմում

Գնդակը պետք է սեղմել երեք դիրքերով: Սկզբում վերցրեք գնդակը և ձեռքերը վերև բարձրացրեք, աշխատեք սեղմել գնդակը ձեռքի ափերով, որքան հնարավոր է ուժեղ: Մեջքը պետք է անպայման ուղիղ լինի, իսկ ուսերը ներքև: Այս դիրքով պետք է կանգնել 30 վայրկյան:
Իջեցրեք ձեռքերը՝ հատակին զուգահեռ և, ափերով սեղմելով գնդակը, կանգնեք այդ դիրքով 30 վայրկյան: Հետո ներքև իջեցրեք ձեռքերը և կրկնեք վարժությունը:


2 Սրբիչի ձգում

Վերցրեք սրբիչը և ձգեք ձեռքերը հատակին զուգահեռ: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:


3 Սրբիչի ձգում՝ գլխի վերևում

Բռնեք սրբիչը երկու հակառակ կողմերից և ձեռքերը վերև բարձրացրեք: Աշխատեք ձգել սրբիչը որքան հնարավոր է ուժեղ: Այդ դիրքով մնացեք 30 վայրկյան, հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ:


4 Ձող

Վարժությունը պետք է սկսել ծալած արմունկների վրա պառկած: Մեջքը ուղիղ պահեք, իսկ հետույքը որքան հնարավոր է բարձրացրեք: Այս դիրքով պետք է մնալ 60 վայրկյան: Հետո մի փոքր ընդմիջեք և կրկնեք չորս անգամ: