Սխտորից դիմակ. Ազատվեք կնճիռներից 7 օրում


Սխտորից դիմակ. Ազատվեք կնճիռներից 7 օրում
Օգոստոս 16 22:19 2017

Բոլորս էլ ցանկանում ենք գեղեցիկ և հարթ մաշկ ունենալ: Շատերը ցանկալի արդյունքի հասնելու համար դիմում են թանկարժեք պրոցեդուրաների, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են:

Բոլորը գիտեն, որ սխտորը հրաշալի է առողջության համար և հզոր հակաօքսիդանտ է, ինչի շնորհիվ այն համարվում է բնական հակաբիոտիկ: Սակայն քչերը գիտեն, որ սխտորը հրաշալի է նաև մաշկի համար, քանի որ արդյունավետ կերպով հարթեցնում է կնճիռները, թարմացնում է մաշկը:


Դիմակի բաղադրատոմսը
Այս դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է միայն մեկ սխտոր: Սխտորը կեղևազատեք, ճզմեք, ավելացրեք 1 թ/գ մեղր և 1 ճ/գ կավ (կարող եք ձեռք բերել դեղատներում): Ամբողջը լավ խառնեք, և դիմակը պատրաստ է:
Դիմակը քսելուց առաջ դեմքը լավ մաքրեք: Դիմակը դեմքին պետք է մնա 20-30 րոպե:
Դիմակն օգտագործելուց 7 օր անց կնկատեք տարբերությունը: