Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում


Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում
Օգոստոս 16 22:05 2017

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։
Ինչպես հաղորդում է The Los Angeles Times պարբերականը, ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը մինչ այդ ստիպված մեկնում էին Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերենով երկլեզու ծրագիր:
Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզվյա ծրագրով:



loading...