Գերմանիան հերքում է Թուրքիայի հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկի՝ իրենց մոտ գտնվելու պնդումները


Գերմանիան հերքում է Թուրքիայի հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկի՝ իրենց մոտ գտնվելու պնդումները
Օգոստոս 16 20:32 2017

Գերմանիան արձագանքել է Թուրքիայի պնդումներին այն մասին, թե Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից Ադիլ Օքսյուզը գտնվում է Գերմանիայում: Ինչպես գրում է DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ հենվելով գերմանական դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ Գերմանիան հավաստիացնում է, որ Օքսյուզի Գերմանիայում գտնվելու հետ կապված որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային բողոքի նոտա էր ուղղել, որտեղ նշել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Ադիլ Օքսյուզը գտնվում է Գերմանիայում և պահանջել նրա արտահանձնումը:



loading...