Մովսիսյանը չի տեղափոխվի Չեխիա և կմնա Ռեալ Սոլթ Լեյքում


Մովսիսյանը չի տեղափոխվի Չեխիա և կմնա Ռեալ Սոլթ Լեյքում
Օգոստոս 16 19:24 2017

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի Պրահայի «Սլավիա»,- տեղեկացնում է MLS-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեխական ակումբը, ամենայն հավանականությամբ, անվճար կվարձակալի հարձակվողին և վերջինիս կվճարի աշխատավարձի կեսը:

Աղբյուրը նշում է, որ «Սլավիան» իրոք հետաքրքրված է եղել 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն վերջին շրջանում հետաքրքրվածությունը թուլացել է և ակումբը հրաժարվել է Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:

«Ռեալ Սոլթ Լեյթը» փորձել է ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «Լոս Անջելես Գելեքսիին» և «Սան Խոսե Էրթքվեյքսին», սակայն` ապարդյուն:

Սպասվում է, որ մինչև ձմեռ Մովսիսյանը կմնա «Ռեալ Սոլթ Լեյքում», քանի որ տրանսֆերային պատուհանն MLS-ի համար արդեն փակվել է:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 23 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ՌՍԼ-ի հետ լրանում է այս տարվա ձմռանը: