Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել


Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել
Օգոստոս 16 19:01 2017

Թուրքիայում նախորդ շաբաթ ձերբակալված և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը հրաժարվում է հայրենիք արտահանձնվել:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործում է մեղադրյալների փոխադարձ արտահանձման համաձայնագիր, այդ թվում պատիժը հայրենիքում կրելու: Արտահանձման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է միայն դատապարտյալի համաձայնությունը: Բակիևը այդ համաձայնությունը չի տվել և հանդես չի եկել դրա հետ կապած որևէ հայտարարությամբ: